ԵՄ դեսպանները հավանություն են տվել ՀՀ-ին Խաղաղության հիմնադրամից 20 մլն եվրոյի տրամադրմանը

Քաղաքականություն

28.01.2026 | 18:55

ԵՄ անդամ երկրների դեսպաններն այսօր հաստատել են Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանի համար մինչ օրս տրամադրված ամենամեծ ոչ մահացու ռազմական օգնության փաթեթը՝ 20 միլիոն եվրո։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության խմբագիր Ռիչարդ Յոզվյակը։

«Եվս մեկ փոքր նշան, որ Հայաստանը մոտենում է ԵՄ-ին այս տարվա կարևոր ընտրություններից առաջ»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment