Թայսոն Ֆյուրին դարձյալ վերսկսում է կարիերան․ հայտնի է նրա առաջիկա մրցակիցը

Պրոֆեսիոնալ բնռցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին հերթական անգամ վերադառնում է կարիերան ավարտելու մասին հայտարարելուց հետո։

37-ամյա բրիտանացի բռնցքամարտիկն ապրիլի 11-ին կմենամարտի ռուսաստանցի Արսլանբեկ Մախմուդովի հետ։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի զվարճանքի նախարար Տուրկի Ալ աշ-Շեյխը։

Մենամարտի անցկացման վայրը դեռ հայտնի չէ։

Արսլանբեկ Մախմուդովը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 23 մենամարտ ու տարել 21 հաղթանակ։ Թայսոն Ֆյուրին 37 մենամարտում ունի 34 հաղթանակ։ Բրիտանացի բռնցքամարտիկը նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2024թ․ դեկտեմբերին՝ ռևանշ մենամարտում պարտվելով ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին։ Դրանից հետո նա երրորդ անգամ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Leave a Comment