Բրիտանական “The Times” պարբերական․
▪️Մարկ Ռուտեի (ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար), Ալեքս Ստաբի (Ֆինլանդիայի նախագահ) և Քիր Սթարմերի (ՄԹ վարչապետ) նման գործիչների առջև ծառացած խնդիրն այն է, որ նրանց ասածների մեծ մասը կորչում է Սպիտակ տան աղմուկի մեջ։ Այս կանոնից բացառություն է կազմում Թուրքիայի առաջնորդ Էրդողանը. նրա շշուկները համոզեցին Դոնալդ Թրամփին ընդունել նախկին ջիհադիստին որպես Սիրիայի նախագահ, հրաժարվել քրդական գործոնից։
▪️Քրդերը այժմ միայնակ են, քանի որ Թրամփը Էրդողանի քաղաքականությունն ընդունել է որպես իր սեփականը։ ԱՄՆ-ի կողմից նախկինում տրամադրված ռազմական աջակցությունը և օդային օգնությունը այս փուլում չեն իրականացվել։ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը դարձավ Սիրիայում նոր ուժերի հավասարակշռության վճռորոշ տարրերից մեկը։ Իսկ Ահմեդ ալ-Շարաան՝ միասնական սիրիական կառուցվածքի առաջատար դեմքը։
▪️Էրդողանը և Թրամփը հայտնի են որպես մարդիկ, ովքեր էներգիա են ստանում իրենց թշնամիների արյունից: Հուսով ենք, որ մի օր նրանց ընկերների հերթը չի հասնի։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day