Ժամանակը սպառվում է, հաջորդ հարձակումը շատ ավելի վատը կլինի. Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

Քաղաքականություն

28.01.2026 | 17:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է իր սպառնալիքը, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ռազմական հարձակում սկսել Իրանի դեմ՝ պահանջելով, որ Թեհրանը համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ։

«Մի հսկայական նավատորմ է շարժվում դեպի Իրան։ Այն արագ է շարժվում՝ մեծ ուժով, ոգևորությամբ և նպատակասլացությամբ։ Այն ավելի մեծ նավատորմ է՝ «Աբրահամ Լինքոլն» մեծ ավիակրի գլխավորությամբ, քան Վենեսուելա ուղարկվածը»,- նշել է նա Truth Social-ում արված գրառման մեջ։

«Ինչպես Վենեսուելայի դեպքում՝ այն պատրաստ է, ցանկանում է և ունակ է արագ կատարել իր առաքելությունը, անհրաժեշտության դեպքում, արագությամբ և բռնությամբ։ Հուսով եմ՝ Իրանն արագորեն «կգա բանակցությունների սեղանի շուրջ» և կբանակցի արդար ու հավասար համաձայնագրի շուրջ՝ ՈՉ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, որը լավ կլինի բոլոր կողմերի համար։ Ժամանակը սպառվում է։ Ես նախկինում էլ ասել եմ Իրանին՝ գործարք կնքեք։ Նրանք չարեցին դա, և սկսվեց «Կեսգիշերային մուրճ» գործողությունը։ Հաջորդ հարձակումը շատ ավելի վատը կլինի։ Թույլ մի՛ տվեք, որ դա կրկնվի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment