«Իրանի ափերին մեծ նավատորմ է մոտենում։ Այն շարժվում է մեծ արագությամբ և հզոր ուժով», – Truth Social սոցցանցի իր օգտահաշվում քիչ առաջ գրել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը՝ նշելով, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան նավատորմը առաջնորդում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։