Պապիկյան Սուրիկի տեղակալն ընդամենը փորձել է պաշտոնազուրկ չլինել

Պապիկյան Սուրիկի տեղակալ Սարգսյան Հրաչիկը, պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղության գործընթացը մի դեպքում, երբ Իլհամը պարբերաբար խոսում է «Գյոյչայի» ու «Իրևանի» մասին, հայտարարել է՝ չգիտի՝ որ լսարանի համար է Իլհամն այդ մասին խոսում՝ հավելելով, որ ենթադրում է՝ «ներքին բանի» համար՝ հստակեցնելով, որ չի կարող մինչև վերջ բացատրել:

Հրաչիկը, հավատարիմ մնալով Նիկոլի քաղաքականությանը, փորձել է ստեղծել տպավարություն, թե Բաքվից հնչող հայտարարություններն իբր չեն արտահայտում Ադրբեջանի իրական նպատակները՝ չցանկանալով ֆիքսել, որ հայտարարությունների բնույթը, հաճախականությունը, համատեքստը և տարածման ալիքը հստակ վկայում են այն մասին, որ դրանք ուղղված են, հիմնականում արտաքին լսարաններին՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ միջազգային հանրությանը. նման հայտարարությունները հնչել են ու դեռ կհնչեն այն ժամանակ, երբ Բաքուն կարիք կունենա՝ Երևանին զիջումներ պարտադրելու: Իլհամն այսօր էլ պետականորեն հովանավորում է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի ծագիրը՝ շատ լավ լվանալով ադրբեջանցիների ուղեղը:

Այս մասին, իարկե, Հրաչիկն էլ գիտի,դրա համար էլ նախ՝ փորձել է խուսափել, չպատասխանել. չի ուզում պաշտոնը կորցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment