
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կախել է լուսանկար, որը նրան ուղարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ալյասկայում օգոստոսին կայացած պատմական գագաթնաժողովից հետո, հաղորդում է РИА Новости-ն՝ հավելելով, որ լուսանկարը լիովին համընկնում է այն լուսանկարի հետ, որը Պուտինն ուղարկել էր Թրամփին։
Ավելի վաղ PBS-ի լրագրող Էլիզաբեթ Լանդերսը X սոցիալական հարթակում հրապարակել էր լուսանկարը, որը նրա խոսքով կախված է Սպիտակ տան արևմտյան թևը Ամերիկայի առաջնորդի նստավայրին միացնող նախասրահում։
Also something I noticed in a vestibule area that connects the West Wing to the residence that I hadn’t see before: a framed photo of Presidents Trump and Putin at their summer summit in Alaska. Lower photo is President Trump with one of his grandchildren. pic.twitter.com/jabUEmZyay
— Elizabeth Landers (@ElizLanders) January 27, 2026