Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալшծանք չկա. ունենք հոգևորականներ, որ սպանության կոչեր են արել. Միրզոյանը՝ ԵԽԽՎ-ում

Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում` պատասխանելով Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին։

Եվրոպացի պատգամավորը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարեկան է, և հարցրել է` մի՞թե սա ժողովրդավարական, կրոնական և խոսքի իրավունքի ազատությունների խախտում չէ։

«Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանը նաև հայտարարել է, որ որոշ հոգևորականներ ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությանը բռնի ձևով իշխանությունից հեռացնելու կոչեր են արել. «Սա բացահայտ ձևով են արել, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում. ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են»,-ասել է Միրզոյանը:

Leave a Comment