Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականին պետական բյուջեից հատկացրել է 8.068 միլիարդ մանաթ (4.74 միլիարդ դոլար՝ ներկայիս փոխարժեքով), ինչը 22.9%-ով ավելի է, քան 2024 թվականին էր։
Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025 թվականին պետական բյուջեի այս կետով ծախսերի կատարման մակարդակը կազմել է 96.1%:
Գործակալությունը նշում է, որ պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի մասնաբաժինը կազմել է 2025 թվականի պետական բյուջեի իրական ծախսերի 20.9%-ը։