Ակնհայտ է՝ Սամվել Կարապետյանի ուժը ֆավորիտ է, նրանց հետ բանակցում ենք. Լևոն Զուրաբյան – CIVILNET

Մենք ընտրել ենք ճկուն մոդել, բայց չնայած մեր վճռականությանը՝ իմաստալից ու բովանդակալից միավորում առաջարկվելու դեպքում կարող ենք գնալ կոմպրոմիսային ծրագրի ստեղծման ուղղությամբ: Ընդունելի թեկնածուներից չեմ խոսի, բայց ակնհայտ է, որ հիմա կա ֆավորիտ՝ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, իրենց հետ բանակցում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, հայտնում է Tert.am-ը։ «Ես խոսում եմ լայն համախմբման մասին, այն քաղաքական ուժերը, որոնք իրատեսական են ու կիսում են մեր ծրագրերը, կարող են նույն ցուցակով գնալ ընտրությունների»,- ասել է Զուրաբյանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Comment