Հայ գերիների վերադարձը նշանակալի ներդրում կլինի Ադրբեջանի հետ հաշտեցման գործում. Միրզոյան

https://arm.sputniknews.ru/20260128/haj-gerineri-veradardzy-nshanakali-nerdrum-klini-adrbejani-het-hashtecman-gvortsum-mirzvojan-98183172.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1c/98182120_145:0:1136:743_1920x0_80_0_0_de4c9938dcdd6e3338db1c31460da6f4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, գերի, արարատ միրզոյան

հայաստան, գերի, արարատ միրզոյան

Բաժանորդագրվել

ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայ գերիների վերադարձը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը նշանակալի ներդրում կլինեն Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործում։ Այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում:

«Վերջին 4 հայ գերիների արձակումը մեզ հույս է տալիս, որ հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց ազատ արձակումը, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը, անկասկած, նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում»,– ասաց Միրզոյանը։

Նա նշեց` խաղաղությունը, ինչպես և ժողովրդավարությունը, չի կարող ընդունվել որպես հենց այնպես, ինքնըստինքյան տրված, այն պետք է անընդհատ սնուցել, պաշտպանել, նորոգել թե՛ արտաքին, թե՛ ներքին ճնշումների պայմաններում։

«Այս համատեքստում մենք խորապես գնահատում ենք ԵԽ հետևողական ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ»,– ընդգծեց նախարարը։

Նրա խոսքով` Հայաստանն ու Ադրբեջանը շրջում են տասնամյակների թշնամության էջը։

Միրզոյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։

«Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում շարունակական առաջընթաց է։ Սահմանի լիակատար բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Գյումրի–Կարս երկաթուղու վերականգնումը կարևոր ներդրում կլինի տարածաշրջանային կայունացման և բարգավաճման ամրապնդման գործում»,– հայտարարեց նախարարը։

Միրզոյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ–ին Հայաստանի անդամակցության 25–րդ ամյակի առթիվ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին կհանձնեն Հայաստանի պաշտոնական նվերը` 12–րդ դարում ստեղծված առաջին հայկական իրավական օրենսգրքի «Դատաստանագրքի» ձեռագիր վերարտադրությունը։

«Այս գլուխգործոցը հիշեցնում է մեր ազգի` խոր արմատներ ունեցող նվիրվածությունն արդարադատությանը և իրավունքի գերակայությանը»,– եզրափակեց իր ելույթը նախարարը։

Հիշեցնենք` հունվարի 14–ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց 4 գերիների` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքչյանին, Վագիֆ Խաչատրյանին: Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստանն էլ Թուրքիայի միջոցով Սիրիային է փոխանցել 44-օրյա պատերազմին որպես վարձկան մասնակցած և ՀՀ–ում ցմահ ազատազրկման դատապարտված 2 անձանց։ Ըստ պաշտոնական տվյալների` այս պահին Ադրբեջանում 19 հայ գերի կա։

Leave a Comment