Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց, Երևանում՝ ձյուն

Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ճանապարհներին սպասվում է մերկասառույց, Երևանում՝ ձյուն

28 հունվարի 2026 – 15:44 AMT

PanARMENIAN.NetՀունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում` hունվարի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, 30-ի ուշ երեկոյան, 31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5մ/վ։ Հունվարի 30-31-ին, փետրվարի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Հունվարի 29-31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 29-30-ի ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում հունվարի 29-ի ցերեկը, ինչպես նաև 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 29-ի գիշերը և առավոտյան ժամերին, ինչպես նաև փետրվարի 1-2-ին սպասվում է ձյուն։ Հունվարի 29-31-ը մայրաքաղաքում կանխատեսվում է մառախուղ։

Leave a Comment