Օրվա խորհուրդը կարմիր թելով պետք է տանենք մեր հետ, որքան ուժ ունենք, որքան շունչ ունենք, որքան քայլում ու քայլելու ենք, որովհետև առանց առանց բանակի, առանց այն ամենի, ինչ արել է հայոց բանակը մեզ համար, մենք անհնար ենք: Այս մասին Քառօրյա պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի արձանի բացման արարողության ժամանակ ասել է դերասան, հաղորդավար Արտյոմ Մարկոսյանը:
«Խոնարհումս բոլոր այն մարդկանց, ովքեր բոլոր ժամանակներում իրենց կյանքը, առողջությունը, երջանկությունը, ամեն ինչ ներդրել են մեզ համար, մեր այսօրվա կյանքի համար: Խոնարհումս՝ ի դեմս Ռոբերտ Աբաջյանի, բոլոր երիտասարդներին, ովքեր գիտակցաբար գնացին այդ քայլին, ովքեր պաշտպանում են մեզ, մեր հայրենիքը, մեզ հնարավորություն են տալիս ապրելու»,-նշել է նա:
«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ։ Ինձ համար մեծ պատիվ է բարձրաձայնել, որ իմ փոքր Ռոբոյին ես ճանաչում եմ իր մանկությունից: Իմ աղջիկը և Ռոբերտ Աբաջյանը 10 տարի նստել են մեկ նստարանի, կողք կողքի։ Ռոբոն եղել է մեր տան երեխաներից մեկը, դուք պատկերացնու՞մ եք թե որքան հույզեր ու խառը զգացողություններ են պատել իմ հոգին»,-անկեղծացել է դերասանը: