«Մենք այս առիթով մեր ուղերձը հղել ենք, եկել ենք այստեղ մեր խոնարհումը բերելու մեր զավակների հիշատակի առջև և աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար, թույլ տվեք այս օրը ապրել իր խորհրդի մեջ ու չխաթարել ավելորդ հարցումներով»:Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողներին ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ի պատասխան լրագրողների հարցերի՝ նշեց, որ այլ առիթներով այդ հարցումները հղելու հնարավորություն ունեն ու կարող են հարցերի պատասխանները ստանալ՝ կապ հաստատելով իրենց տեղեկատվական բաժնի տնօրենի հետ:
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին բարձրաստիճան հոգևորականների հետ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այցի ընթացքում Հայոց Հայրապետը ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին և աղոթք բարձրացվեց նրանց համար։