The Jerusalem Post պարբերականի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները դիտարկում է Իրանի նավթի արտահանման նկատմամբ «ծովային շրջափակում» կիրառելու հնարավորությունը։
Նման գործողության շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերը կարող են կանգնեցնել, կալանավորել, առգրավել կամ նույնիսկ խորտակել այն տանկերները, որոնք իրանական նավթ են տեղափոխում Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստներով։
Վերլուծաբանները նշում են, որ Թրամփը, օգտագործելով քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործիքակազմը, փորձում է ստիպել Իրանի ղեկավարությանը կնքել միջուկային նոր գործարք՝ Վաշինգտոնի պայմաններով։