Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին կձևավորվի մերկասառույց



Կանխատեսվում է մառախուղի կաթիլների բյուրեղացում։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։



Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի, որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ՝ ճանապարհներին ձևավորելով մերկասառույց:


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment