Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ Աշ-Շարաան Կրեմլում կքննարկեն այն հարցերը, որոնք կապված են ՌԴ զինված ուժերի ներկայության հետ Սիրիայում, հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ես վստահ եմ, որ մեր զինված ուժերի Սիրիայում գտնվելու հետ կապված բոլոր թեմաները նույնպես կքննարկվեն այսօր բանակցությունների ընթացքում»,- ասել է Պեսկովը լրագրողներին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի կանցկացնի բանակցություններ Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ՝ Ահմեդ Աշ-Շարաայի հետ, որը Ռուսաստանում կլինի հերթական աշխատանքային այցով։