Շնորհավորում եմ ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչեւ գեներալ. Պետրոսյանը որդու հետ լուսանկարով է շնորհավորել


ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհավորելով ՊՆ ծառայողներին:

«Շնորհավորում եմ մեր ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին, ՊՆ սպայական կազմին՝ ենթասպայից մինչեւ գեներալներ, Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմին՝ հայկական Բանակի կազմավորման 34-ամյակի առիթով։

Մեր Բանակը հայկական պետականության առանցքում է՝ Հայաստանի Հանրապետության հարատեւության հիմնական երաշխավորը։

Խաղաղությու՛ն մեր սահմաններին,

Ամրությու՛ն եւ հզորացու՛մ մեր Բանակին։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Պետրոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

212 դիտում

Leave a Comment