Արարատի ճանապարհներին, Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է

Արարատի ճանապարհներին, Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է

28 հունվարի 2026 – 14:12 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Արարատի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-150 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կրառմամբ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրությունում։

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ Արագածոտնի մարզում փակ են Ամբերդի բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։

Թալին և Աշտարակ քաղաքներում մառախուղ է։

Leave a Comment