Ռուսաստանը Կիևի մարզում բազմահարկ բնակելի շենքի է հարվածել․ զոհեր կան

Քաղաքականություն

28.01.2026 | 13:50

Ռուսական զորքերը հունվարի լույս 28-ի գիշերը հարվածել են Բուչա շրջանի Բիլոգորոդսկա համայնքում գտնվող բազմահարկ շենքին։ Երկու մարդ է զոհվել, հայտնել է Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը, գրում է Current time-ը։

Մահացածները տղամարդ և կին են։ Եվս չորս մարդ դիմել է բժշկական օգնության։

Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։

Զապորոժիեում էլ վնասվել է 12 բնակելի շենք, որոնցից մի քանիսը հոսանքազրկվել են, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Վիրավորվել է երկու մարդ, այդ թվում՝ 88-ամյա կին։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի առավոտյան հաղորդագրության համաձայն՝ գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 146 անօդաչու թռչող սարք և մեկ բալիստիկ հրթիռ։ Խոցվել կամ ճնշվել է 103 անօդաչու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment