ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է անում արագացնել «մաքուր էներգիայի հեղափոխությունը»



Հասարակություն


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը կտրուկ արագացնել անցումը վերականգնվող էներգետիկային:

Ըստ նոր տվյալների՝ զարգացող երկրներում մաքուր էներգիայի հզորությունը մեկ շնչի հաշվով հասել է ռեկորդային 341 վատտի՝ 2015-ի 155 վատտի փոխարեն: Գուտերեշն ընդգծել է, որ հանածո վառելիքից հրաժարվելը միակ միջոցն է՝ թույլ չտալու մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանից ավելի: Անցյալ տարի պատմության մեջ առաջին անգամ քամու և արևի էներգիան ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրել, քան ածուխը: «Կանաչ» էներգիան ոչ միայն փրկում է կլիման, այլև տնտեսական հզոր շարժիչ է:

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերականգնվող էներգետիկայի մեջ ներդրված յուրաքանչյուր 1 դոլարը ստեղծում է երեք անգամ ավելի շատ աշխատատեղ, քան հանածո վառելիքի ոլորտը: Սա նաև նվազեցնում է երկրների կախվածությունը աշխարհաքաղաքական ցնցումներից և վառելիքի շուկայի գնային անկայունությունից՝ ապահովելով էժան և հասանելի լույս ու ջերմություն բոլորի համար:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]





Leave a Comment