Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ այսօր այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ Բանակի օրվա առթիվ հարգանքի տուրք մատուցելու պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։
Եռաբլուրում հնչեց Տերունական աղոթքը, ապա աղոթք բարձրացվեց զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։
Նա ծաղկեպսակ խոնարհեց, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։ Հոգևորականները հնչեցրեցին տերունական աղոթքը, կատարվեց հոգեհանգստյան կարգ հանուն Հայրենիքի նահատակված քաջորդիների համար։