PWL․ Վազգեն Թևանյանի վստահ հաղթանակը՝ 12։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատ ոճի ըմբշամարտի 2023թ․ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) շարունակում է վստահ ելույթները Հնդկաստանում ընթացող Pro Wrestling League (PWL) մրցաշարում։

Հայ ըմբիշը Maharashtra Kesari թիմի կազմում մրցել է հնդիկ Անուժ Կումարի հետ ու վստահ հաղթանակի հասել 12։0 հաշվով։ Maharashtra Kesari-ն լիգայի առաջատարն է։

Ավելի վաղ Վազգեն Թևանյանը PWL-ում հաղթել էր նաև էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին (5։2), հնդիկ Վիշալ Կալիրամանային (4։2) ու 2025թ․ աշխահի փոխչեմպիոն, մոնղոլ Տումուր-Օչիրին Տուլգային (10։4)։

Leave a Comment