Այսօր շնորհավորանքի օր է, բայց նաև՝ լուրջ հաշվետվողականության օր, որովհետև բանակը չի ուժեղանում կենացներով ու ճոռոմաբանելով․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․

«Այսօր Հայկական բանակի օրն է։

Սա շնորհավորանքի օր է, բայց նաև՝ լուրջ հաշվետվողականության օր։ Որովհետև բանակը չի ուժեղանում կենացներով ու ճոռոմաբանելով․ բանակը ուժեղանում է`

  • երբ զինվորի կյանքը պետության համար արժեք է, այլ ոչ վիճակագրություն
  • երբ ծառայությունը իրապես անվտանգ է,
  • երբ հրամանատարական համակարգում կա կարգ, կանոն ու արդարություն,
  • երբ ապահովված են կրթությունը, զինտեխնիկան, բժշկությունը և թիկունքային ծառայությունները…

Հայոց բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ և զերծ քաղաքական շահարկումներից։ Այսօր հարգանքի՝ զինվորին ու սպային, և իսկ Կառավարությանը՝ պահանջ՝ իրական բարեփոխումների համար։ Միևնույն է, Հայաստանում խաղաղ ապրելու երաշխավորը հայ զինվորն է և ուժեղ բանակը. SMS-ը, արտերկրյա խոստումները, անգամ բենզինը չեն կարող մեզ համար խաղաղության երաշխիք դառնալ:

Փա՛ռք Հայոց բանակին»

Leave a Comment