28 հունվարի 2026 – 12:26 AMT
PanARMENIAN.Net – Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, արձագանքելով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելուն, հայտարարել է, որ Գևորգ սրբազանը շարունակում է հանդիսանալ պիսկոպոս և Մասյացոտնի թեմի առաջնորդ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ է և ԿԳԲ գործակալի եղբայր, հետևաբար չի կարող որևէ որոշում ընդունել որևէ մաքրակենցաղ, իրական հոգևորականի վերաբերյալ»,-գրել է նա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է, որ ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ հունվարի 26-ին հաստատված բանաձևում կա 3 կետ, որոնց մասին իշխանությունը չի բարձրաձայնում։
«Առաջին՝ զեկույցում հստակ նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, պետության հարձակումն է եկեղեցու վրա. դա հստակ գրված է։ Այսինքն՝ այն հեքիաթները, որ Փաշինյանը պատմում է, թե իբր սա եկեղեցու դեմ չէ և այլն, հօդս են ցնդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Հստակ նշվում է, որ առկա է առճակատում պետության և եկեղեցու միջև»,– ասել է Մամիջանյանը: