Ֆրանսիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Ժան-Նոել Բարոն և Հաքան Ֆիդանը հունվարի 27-ին Անկարայում կայացած հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորոմը։ Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի ներսում խորացող տարաձայնությունների ֆոնին։ Ըստ թուրքական Daily Sabah թերթի՝ հանդիպումից հետո կայացած ասուլիսին Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ սահմանների բացումը և տարածաշրջանային կապուղիների զարգացումը կարող են դառնալ երկարաժամկետ կայունության և բարգավաճման կարևոր նախապայման։ Թուրք-ֆրանսիական բանակցությունների օրակարգի գլխավոր հարցը, մինչդեռ, ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի և Փարիզի համագործակցության խորացումն ու եվրոպական անվտանգության ամրապնդումն էր, ինչպես նաև կանգ […]