Tert.am-ը գրում է.
Այսօր պետականություն ունենք, թողեք գնանք խաղաղության, հերիք է ժողովուրդ ջան, մենք պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է: Մենք միշտ հայի ձեռքով ենք պարտվել, պատմություն ուսումնասիրեք, կիմանաք՝ Վազգեն Սարգսյանին ԱԺ-ում գնդակահարելը, Մխիթար Սպարապետին վերացնելը: Վատ ղեկավարություն եղել է նախորդ իշխանությունների ժամանակ: Եթե մեր թշնամին 20 տարի ժամանակակից զենք ու զինամթերք էր առնում, էդ ու՞մ գլխին պետք է թափվեր, մեր գլխին, չէ՞: Մեղավոր չենք փնտրում, բայց միշտ էլ եղել է դավաճանություն»,- նշել է նա:
Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բանակում ծառայության ժամկետի կրճատումը՝ Սասսուն Միքայելյանը պատասխանեց, որ հետևանքներ չի կարող տալ.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: