Ռուսական բանակը ուժգին հարվածներ է հասցրել Կիևին. կան զոհեր


Միջազգային


Ուկրաինայի Կիևի մարզում բազմահարկ բնակելի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։

Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչության ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը։

Նրա խոսքով՝ հարձակումից հետո շենքի տանիքը և վերին հարկը հրդեհվել են։

«Փրկարարները աշխատում են դեպքի վայրում, իսկ բժշկական անձնակազմը պատրաստ է և հսկողություն է իրականացնում», – գրել է նա։

Նախկինում հաղորդվել էր, որ Ուկրաինայի Խարկովի մարզում ուղևորատար գնացքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։


Leave a Comment