
«Եռաբլուր» պանթեոնում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բանակի օրվա վերաբերյալ ուղերձին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Այդ անունն ու այդ խոսքերն այլևս չեմ ճանաչում ո՛չ որպես ՀՀ-ն ներկայացնող, ո՛չ որպես իմ հայրենակից: Նրանք, ովքեր մեզ տարել են դեպի պարտություն, հայրենիքի հանձնում, մեղսակցել թշնամու հետ, քիչ հիմք ունեն որևէ բան ասելու: Մնացածը՝ մենք պետք է դասեր քաղենք ու վիճակ փոխենք»: