Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի կողմից Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելուն:
«Կտրիճ Ներսիսյանը ճիշտ այնքան է կարող եպիսկոպոս կարգալույծ անել, որքան դա կարող է անել Ռոբերտ Քոչարյանը։
Կտրիճ Ներսիսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջև միակ տարբերությունը նրանց հագուկապն է. երկուսն էլ աշխարհիկ, ընդդիմադիր գործիչներ են՝ էս կամ էն կերպ առնչված ԿԳԲ-ի հետ, ուղղակի Ռոբերտ Քոչարյանը իրեն մեծ վոյին է պատկերացնում, Կտրիճը՝ կաթողիկոս։
Գևորգ Սրբազանը եպիսկոպոս է և Մասյացոտնի թեմի առաջնորդը»,- գրել է Ալեքսանյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
114 դիտում