Խոշոր ավտովթար Արարատում. մեքենան կոտրել է բետոնե էլեկտրասյունն ու կողաշրջվել. կա տուժած


Հունվարի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 23:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Անուշավան Ս.-ն իր վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արտաշատի խճուղի ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, որին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները, որոնք արդեն ձեռնամուխ են եղել վնասված էլեկտրասյունը նորով փոխարինելուն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

141 դիտում

Leave a Comment