https://arm.sputniknews.ru/20260128/meghsakic-en-bvolvory-bajc-ameni-himqy-hh-gvortsvogh-ishkhanutjan-pahvatsqn-e-raffi-hvovhannisjan-98168233.html
Մեղսակից են բոլորը, բայց ամենի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Մեղսակից են բոլորը, բայց ամենի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է․ Րաֆֆի Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳ առաջին նախարարի խոսքով՝ գործող իշխանությունների աշխատելաոճն է անընդհատ մեղավորներ փնտրել ու գտնելը։ 28.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-28T10:51+0400
2026-01-28T10:51+0400
2026-01-28T10:58+0400
րաֆֆի հովհաննիսյան
նիկոլ փաշինյան
հայաստան
բանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97502560_0:0:1200:675_1920x0_80_0_0_9bf45aa6c640db00730da056dba63da6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Արցախի հետ կատարվածի հարցում մեղսակցություն ունեն բոլոր, բայց իրականում ամեն ինչի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ համաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։Նրա կարծիքով՝ այսօր մեր հանրապետությունը սնանկության փոսի մեջ է խրված, որից պետք է կարողանանք դուրս գալ։ Նա խոստովանեց՝ այդ պատասխանատվությունը կրում են բոլորը, այդ թվում՝ ինքը։Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97502560_177:0:1077:675_1920x0_80_0_0_9c7cb2711f0488221342f2cd64a612a7.jpg.webp
րաֆֆի հովհաննիսյան, նիկոլ փաշինյան, հայաստան, բանակ
րաֆֆի հովհաննիսյան, նիկոլ փաշինյան, հայաստան, բանակ
ՀՀ ԱԳ առաջին նախարարի խոսքով՝ գործող իշխանությունների աշխատելաոճն է անընդհատ մեղավորներ փնտրել ու գտնելը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Արցախի հետ կատարվածի հարցում մեղսակցություն ունեն բոլոր, բայց իրականում ամեն ինչի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն է։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
«ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը, Արևմուտքը․․․ բոլորն ունեն մեղսակցության աստիճանը, և մեր պատմագրությունը դա չի կարող հերքել, բայց այդ ամենի հիմքը ՀՀ գործող իշխանության պահվածքն էր, հանցակցությունը, գլխավոր հրամանատարի՝ արդեն խոստովանված որոշումը, որ ինքը պետք է տաներ մեր ժողովրդին դեպի պարտություն, որ հեքիաթային, հորինվածքային, իր պատկերացրած հանրապետությունը հառնի։ Կարելի է մեղադրել բոլորին, տարբեր ուժերի՝ ըստ օրվա քիմքի, կարելի է նախկինների մասին խոսել, բայց ուրիշներին մեղադրելն այս գործող իշխանության՝ իր վերջին ամիսներն ապրող ապօրինի, առ ոչինչ իշխանության հիմնական աշխատելաոճն է»,- ասաց Հովհաննիսյանը։
Նրա կարծիքով՝ այսօր մեր հանրապետությունը սնանկության փոսի մեջ է խրված, որից պետք է կարողանանք դուրս գալ։ Նա խոստովանեց՝ այդ պատասխանատվությունը կրում են բոլորը, այդ թվում՝ ինքը։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: