Բանակի օրվա առթիվ ուղերձներ են հղել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ «8 տարիներին արվել է ամեն ինչ՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը թուլացնելու համար», Սերժ Սարգսյանն էլ բանակի կերպափոխումն անվանում է «տարակուսելի գործընթաց» և բանակի «վերջնական ջախջախման արար»։ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Ցավով արձանագրում ենք՝ անցնող շուրջ 8 տարիներին արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար։ Քաղաքական ղեկավարության՝ իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար: Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն […]