Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. վեհափառի շնորհավորական ուղերձը

https://arm.sputniknews.ru/20260128/hajvoc-banaky-mer-petakanutjan-himnasjuneric-e-vehapari-shnvorhavvorakan-ugherdzy-98165738.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92936932_67:0:1134:800_1920x0_80_0_0_bb5a4d847648a6b094930f21065754d2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բանակ, հայաստան, տոն, զինված ուժեր

ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, բանակ, հայաստան, տոն, զինված ուժեր

Բաժանորդագրվել

Կաթողիկոսը հիշեցրել է, որ Արցախյան պատերազմի ընթացքում հայ զինվորներն անձնվեր պայքար են մղել, շատերը՝ կյանքի գնով։

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-ամյակի առիթով։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական մեր սերը և հայրապետական օրհնությունն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին՝ Բանակի օրվա առիթով»,- նշված է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։

Հայրապետն իր ուղերձում շեշտել է, որ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է, որը կոչված է ապահովելու մեր երկրի խաղաղությունը և մեր ժողովրդի անվտանգությունը։ Վեհափառը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինվորներն անվեհեր պայքար են մղել, մեծ թվով հայորդիներ՝ նահատակվել։ Կաթողիկոսը վստահ է՝ նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։

«Աղոթքով առ Աստված հայցում ենք, որ Տերն իր սուրբ աջով պահապան ու զորակից լինի մեր բանակի սպաներին ու զինվորներին, խաղաղություն հաստատվի համայն աշխարհում ու մեր հայրենիքում, և հավատավոր մեր ժողովուրդը նորանոր ձեռքբերումներով հարատևի ապահովության ու բարօրության մեջ»,- նշված է վեհափառի շնորհավորական ուղերձում։

Leave a Comment