Բանակի տոնը ևս մեկ առիթ ու հնարավորություն է կրկին հիշելու բոլոր այն հերոս ազատամարտիկներին, ում նվիրումի ու հաճախ նաև կյանքի գնով ստեղծվեց և կայացավ մեր բանակը:
Հպարտ ենք մեր այն ուսանողներով, շրջանավարտներով և աշխատակիցներով, ովքեր թե՛ Արցախյան առաջին, թե՛ Ապրիլյան քառօրյա, թե՛ 44-օրյա պատերազմների օրերին աննկուն պայքար մղեցին հանուն մեր այսօրվա պաշտպանության:
Երախտապարտ ենք, քանի որ մեր թիկունքում զգում ենք ձեր ուժը, որն էլ մեզ մղում է դեպի հաղթանակներ գիտության ու կրթության ոլորտում:
Խաղաղություն հայոց սահմաններին, համբերություն բոլոր զինվորների ծնողներին, իսկ ձեզ, սիրելի՛ զինվորներ, բարի տունդարձ ենք մաղթում:
Փառք ու պատիվ, նաև երախտիք ու խոնարհում մեր անձնվեր հերոսների հիշատակին:
Շնորհավո՛ր տոնդ, հայկական բանակ և հայ զինվոր: