Պետք է ակտիվացնել ֆինանսական միջոցների մոբիլիզացման ջանքերը․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

2026 Տնտեսական և սոցիալական խորհրդի Գործընկերության ֆորումի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն ընդգծեց գործընկերությունների կարևորությունը՝ որպես գլոբալ հանձնառությունները չափելի արդյունքների փոխակերպելու գործնական մեխանիզմներ՝ ի աջակցություն զարգացող երկրներում դիմակայունության ամրապնդմանը, արտադրական վերափոխմանը և ներառական աճին։

Ընդգծվեց բոլոր աղբյուրներից ֆինանսական միջոցների մոբիլիզացման ուղղությամբ ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ որպես 2030 օրակարգի նպատակների իրագործման գործընթացը արագացնելու առանցքային գործոն, այդ թվում՝ մասնավոր հատվածի և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ներգրավվածության խորացման, նորարարական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման, ինչպես նաև կայուն ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման միջոցով։

—00—ՍՊ

Leave a Comment