42-ամյա Դանի Ալվեսը կարող է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ, 42-ամյա Դանի Ալվեսը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլ։ Ըստ The Touchline-ի տեղեկությունների՝ պաշտպանը դիտարկում է Պորտուգալիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սան Ժոաու դե Վեր» ակումբում հանդես գալու տարբերակը։

Նշենք, որ վերջերս Ալվեսը դարձել է նշված պորտուգալական ակումբի համասեփականատերը։

Աղբյուրը ընդգծում է, որ չնայած տարիքին՝ Դանին չի հրաժարվել իր մեծ երազանքից՝ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցելու աշխարհի 2026 թվականի առաջնությանը, թեև փորձագետները թերահավատորեն են մոտենում մունդիալին նրա մասնակցության հավանականությանը։

Հիշեցնենք, որ անցած գարնանը Դանի Ալվեսն արդարացվել էր բռնաբարության մեղադրանքով հարուցված աղմկահարույց գործի շրջանակում։ Նա ավելի քան մեկ տարի անցկացրել էր անազատության մեջ։

Leave a Comment