5 հայ մարզիկ կմասնակցի ձմեռային Օլիմպիական խաղերին

Փետրվարի 6- 22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կանցկացվեն ձմեռային Օլիմպիական խաղերը, որոնց Հայաստանը կունենա 5 մասնակից:

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Օլիմպիական խաղերում Հայաստանի 3 մարզիկների մասնակցությունը:

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին եւ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Իսկ գեղասահքում օլիմպիական ուղեգիր ունի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը, որը օլիմպիական ուղեգիրը նվաճել էր 2025 թ. սեպտեմբերի 25-ին Չինաստանի մայրաքաղաքում անցկացված ISU Skate to Milano Figure Skating Qualifier 2025 – Beijing-ում, որտեղ գրավել էր երկրորդ տեղը։

Leave a Comment