
«Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոսկու փայլը կուրացրեց ձեզ այն աստիճան, որ դուք անգամ չզգացիք, որ ոսկին, որը դուք ագահաբար ընդունեցիք, իսկական շղթաներ էին ձեր հոգու համար: Ողորմելի է ձեր վիճակը, պարոնա՛յք տիրադավներ: «Ստեփան Ասատրյանը և Թադե Թախմազյանը գործարքի գնացին հայի թշնամու հետ և օկուպացրին ՀԱԵ վանքերից երկուսը»,- մաքսիմում սա է գրվելու հայոց նորանկախ պատմության էջերում ձեր մասին: Գլխահակ, ոստիկանների ուղեկցությամբ, մոլորված, գլխիկոր, կեղծ, եղկելի ու փոքրոգի ձեր ներկայությունը դատական նիստերի դահլիճում ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին, որ դուք Հայաստանում ապրող տեղական արտադրության փոքրիկ «Հերոստրատներն» եք:
Արտեմիսի տաճարն այլևս չի սարքվի, բայց սբ Հովհաննավանքն ԱՆՊԱՅՄԱՆՈՐԵՆ ԿՎԵՐԱՕԾՎԻ և կրկին հայ հավատացյալը կմտնի այնտեղ իսկական Պատարագի՝ հաղորդվելով Քրիստոսի կենարար մարմնին և արյանը:
Դուք ընդամենը քարե փոքրիկ հատիկներ եք, որոնց նիկոլը նետում է հայոց հավաքականության ժայռի՝ Հայոց եկեղեցու ամրակուռ պատերի վրա…»։