Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները տեղափոխվել են «միջուկային կեսգիշերին» ավելի մոտ

Դատաստանի օրվա ժամացույցի սլաքները տեղափոխվել են՝ կանգ առնելով «միջուկային կեսգիշերից» 85 վայրկյան առաջ։ Այս մասին հայտնել է Bulletin of the Atomic Scientists ամսագրի ղեկավար Ալեքսանդրա Բելը՝ նշելով, որ սա ժամացույցի պատմության ամենամոտ դիրքն է կեսգիշերին։ Ժամացույցը խորհրդանշում է գլոբալ վտանգների մակարդակը, իսկ նոր ցուցանիշը վկայում է զանգվածային ոչնչացման զենքերի հետ կապված լուրջ ռիսկերի մասին։

Կեսգիշերին մնացած ժամանակը գլոբալ լարվածության մակարդակն է, իսկ կեսգիշերը՝ հնարավոր միջուկային աղետի պահը։

Վերջին տարիներին ժամացույցի սլաքները միայն առաջ են տեղափոխվել։

Leave a Comment