Թեհրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի խաղաղության ամրապնդմանը և կկարողանա կանխել պատերազմը։ Այդ մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն և վարչապետ Մուհամմեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը միշտ եղել է և պատրաստ է ողջունել ցանկացած գործընթաց, որը միջազգային իրավունքի շրջանակում, ազգի և երկրի իրավունքների լիարժեք պահպանմամբ ու հարգմամբ կհանգեցնի խաղաղության, կայունության և հակամարտությունների ու պատերազմների կանխմանը, քանի որ մենք ձգտում ենք, որպեսզի աշխարհի բոլոր մարդիկ կարողանան ապրել խաղաղության և հանգստության պայմաններում»,- նրա խոսքերն է փոխանցում մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մուհամմեդ բեն Սալմանն, իր հերթին, ընդգծել է Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսիայի կամ սպառնալիքի անընդունելիությունը և հայտարարել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցանկացած համագործակցության պատրաստակամության մասին։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։
