Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ․ Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ․ Ռուբինյան


ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կաթողիկոսի կողմից Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ է հռչակելուն։

«Գևորգ սրբազանը շարունակում է մնալ եպիսկոպոս և թեմակալ առաջնորդ։

Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, սովորական ընդդիմադիր քաղաքական գործիչ է և ԿԳԲ գործակալի եղբայր, հետևաբար չի կարող որևէ որոշում ընդունել որևէ մաքրակենցաղ, իրական հոգևորականի վերաբերյալ»,- գրել է Ռուբինյանը։

Ավելի վաղ Կտրիճ Ներսիսյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ազատել էր թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց էր ներկայացրել ՀԱՍԵ-ի դեմ իրեն պաշտոնում վերականգնելու պահանջով:

Դատարանը բավարարել էր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել հայցի բավարարման միջոց՝ վերականգնելով նրան իր  պաշտոնում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

203 դիտում

Leave a Comment