«Փյունիկը» հաղթել է «Ալ Իթիֆակին»․ ոչ-ոքի խաղացել Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի «Փյունիկը» մեկ օրում երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով լատվիական և արաբական թիմերի հետ։

​Օրվա առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոնը ուժերը չափել է Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ «Փյունիկի» կազմում իր նորամուտը գոլով է նշանավորել Մոմո Յանսանեն, որը երկրորդ խաղակեսում կարողացել է հավասարեցնել հաշիվը։

​Երեկոյան կայացած երկրորդ խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը մրցել է ԱՄԷ-ի Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Ալ Իթիֆակի» հետ։ Այս խաղում հայկական ակումբը հաղթանակ է տոնել նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ է դարձել Ֆիլիպե Ալմեյդան։

Նշենք, որ մրցակցի կազմում հանդես էր գալիս իտալացի հայտնի հարձակվող Մարիո Բալոտելին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment