Սյունիքում Հարգանքի ու խոնարհումի երթ են անցկացրել՝ ի հիշատակ զոհված հայորդիների


Հասարակություն


Հունվարի 27-ին՝ ՀՀ-ում առաջին անգամ նշվող Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի աշխատակազմի անդամների, Սյունիքի ուժային և իրավապահ կառույցների ղեկավարների, պետական տարբեր հիմնարկների ներկայացուցիչների, զինծառայողների ու բազմաթիվ կապանցիների ուղեկցությամբ այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր։ Հայտնում են Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունից։

Հարգանքի ու խոնարհումի երթի մասնակիցները ծաղկադրում են կատարել հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիների շիրիմներին և Վազգեն Սարգսյանի կիսանդրուն։

Առաջին անգամ օրենքով սահմանված հիշատակի այս օրը ևս մեկ առիթ դարձավ արժևորելու հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների անմահ սխրանքը, վերահաստատելու երախտագիտությունն ու խոնարհումը նրանց հիշատակի առաջ։


Leave a Comment