«Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում շիրիմներ տրորողներն եք». Ռուբեն Մխիթարյան

«Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում շիրիմներ տրորողներն եք». Ռուբեն Մխիթարյան

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դուք նահատակներին ու անհետ կորածներին պլյուս մինուսով հաշվողներն եք:
Դուք ռազմադաշտում վայրագություններ անողներին և արցախցիներին տնավեր անողներին շնորհակալություն հայտնողներն եք:
Դուք թուրքին տեսնելուց ժպտացողներն ու ձեզ թուրք համարողներն եք:
Դուք պատերազմ բերողներն ու խայտառակ պարտվողներն եք:
Դուք դրսում կուզեկուզ քայլողներն, իսկ ներսում շիրիմներ տրորողներն եք:
Դուք զոհվածի մորը Եռաբլուրով քարշ տվողներն ու «մերոնցական-ձերոնցական» զոհվածի ծնող բաժանողներն եք:
Դուք գերիներին ձեր շահի համար հերոսացնողն ու հերոսին բանտերում մեռցնողներն եք:
Դուք հայերին սևերի ու սպիտակների տարանջատողներն եք:
Որքան ուզում եք «սրտիկ» ցույց տվեք: Անսիրտ մարդիկ եք: Սիրելուց էլ միայն ձեր աթոռն եք սիրում: Դրանով հանդերձ էլ դուրս եք թռչելու»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան

Leave a Comment