Ուկրաինայում ամեն ինչ շատ լավ է զարգանում, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Աբու Դաբիում բանակցությունների վերաբերյալ ՏԱՍՍ-ի հարցին։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում դրական իրադարձություններ են տեղի ունենում, սակայն նա կոնկրետ մանրամասներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ են անցկացվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս կիրակի շարունակել բանակցությունները։