«Մառախուղի դեսուբլիմացիան կառաջացնի մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել»․ Լևոն Ազիզյան

«Մառախուղի դեսուբլիմացիան կառաջացնի մերկասառույց, վարորդներին հորդորում ենք ուշադիր լինել»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հունվարի 28-ի գիշերը և առավոտյան ժամերին ցածր ջերմաստիճանի և բարձր խոնավության պայմաններում կանխատեսվում է մառախուղի կաթիլների դեսուբլիմացիա՝ ջրային գոլորշու անցում անմիջապես պինդ վիճակի որոնք կառաջացնեն մանր սառցաբյուրեղներ ճանապարհներին՝ ձևավորելով մերկասառույց:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան

Leave a Comment