10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, կան ծանր դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Թալին–Բազմաբերդ ճանապարհին գրանցված շղթայական վթարի հետևանքով հոսպիտալացվել է 10 քաղաքացի։
Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին», – գրել է Ավանեսյանը Facebook–յան իր էջում։
Նրա խոսքով, 10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, կան ծանր դեպքեր:
«Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car seat», – գրել է Ավանեսյանը։
Այսօր ավելի վաղ Փրկարար ծառայությունը հայտնել է, որ Երևան–Գյումրի ճանապարհին 15 մեքենա է բախվել։