Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին խիտ մառախուղ է․ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ



Հարգելի վարորդներ, կոչ ենք անում երթևեկելիս լինել առավել զգոն։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։



Արարատյան դաշտի հարակից ճանապարհներին՝ Աշտարակ-Թալին, Աշտարակ-Ապարան, Աբովյան-Հրազդան, Արտաշատ-Արարատ-Երասխ, խիտ մառախուղ է։ Մառախուղի և կլիմայական այլ պատճառներով լուսադեմին ճանապարհները պատվում են մերկասառույցով։


Հորդորում ենք մեքենաները վարել դանդաղ, դիմացի մեքենայից պահպանել սովորականից ավելի մեծ տարածություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment