Արմավիրի ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել


Հունվարի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջ փրկարարները մարել են 21-ամյա Նարեկ Կարապետյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում առաջացած կրակը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

127 դիտում

Leave a Comment